«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Սուրբ Խաչի երևման տոն, խաչի խորհուրդը

Սուրբ Խաչի երևման տոն, խաչի խորհուրդը
28.04.2024 | 08:55

«Խաչը մեր փրկության նշանն է,
Խաչը քրիստոնյաների հույսն է,
Խաչը եկեղեցու հիմքն է,
Խաչը սատանայի պարտությունն է,
Խաչը որբերի հայրն է,
Խաչը ամբարիշտների դատավորն է,
Խաչը հիվանդների բժիշկն է,
Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է,
Խաչը ծարավողների աղբյուրն է,
Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան):
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի` Խաչվերաց, Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի և Վարագա Սուրբ Խաչ:
Այս տարի Ս. Խաչի երևման տոնը ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է ապրիլի 28-ին: Եվ մեր Եկեղեցու Ճաշոց գրքի այսօրվա ընթերցվածը բացվում է սաղմոսերգու Դավիթ թագավորի մարգարեական այս տողերով.
«Երկինքը պիտի պատմի արդարությունը Նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը Նրա»։
Քրիստոսից շուրջ հազար տարիներ առաջ Դավիթ արքայի մարգարեությունը իրականացավ Երուսաղեմում Քրիստոսից հետո 351 թ. մայիսի 7-ին։
Ցերեկվա երրորդ ժամին Երուսաղեմի երկնքում երևաց Ս. Խաչի նշանը, որը լուսային և ճառագայթարձակ փայլմամբ տարածվեց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը։
Ահա թե ինչպես է նկարագրում այս սքանչելի իրադարձությունը ժամանակի Երուսաղեմի պատրիարք Ս. Կյուրեղ հայրապետը՝ Կոստանդիանոս Մեծի որդուն գրած իր նամակում.
«Եվ որովհետև Ս. Խաչափայտն արեգակից ավելի հզոր իր ճառագայթներն էր մատուցում տեսնողներին այն աստիճան, որ աստվածտեսության երկյուղով և ուրախությամբ բռնված, քաղաքում բոլորն անխտիր շտապում էին Եկեղեցի. մանուկներն ու ծերերը, տղամարդիկ և կանայք, բոլոր տարիքի մարդիկ, մինչև իսկ տնարգել աղջիկները, բնիկները և օտարները, քրիստոնյաները և այլ տեղերից եկած ազգերը։ Բոլորը միահամուռ, միաբերան օրհնում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Միածին Որդուն՝ Սխրագործին»։
Խաչի երևումը անցյալ կիրակիի իմաստի շարունակութունն ու լրումն է: Քրիստոնեական կյանքը պայքար է ազնիվ նպատակներ իրագործելու համար, պայքար է՝ մարդկության մեջ սեր, եղբայրություն, խաղաղություն հաստատելու համար:
ՈՒ այս օրը Տերն Իր հրաշափառ Խաչի լույսով վերահաստատում է եկեղեցին և մեր հոգիների դատարկությունը լցնում աստվածային խաչից ճառագող լույսով ու ջերմությամբ:
Ապրիլի 28-ին Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում Սուրբ Պատարագի սկիզբը ժամը` 11։00-ին։

Տեր Հեթում Հեթում

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ